ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ի՞նչ «առաքելություն» ունի հայ աստղագետը Հայաստանում և նրա սահմաններից դուրս (ֆոտոշարք)

Ի՞նչ «առաքելություն» ունի հայ աստղագետը Հայաստանում և նրա սահմաններից դուրս (ֆոտոշարք)
05.07.2012 | 00:19

Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող Հայկ Աբրահամյանը մասնակցել է Վատիկանի 13-րդ միջազգային ամառային դպրոցին: Գրանցված 160 երիտասարդ աստղագետներից և ուսանողներից ընտրվել են 25 հոգի 23 երկրից (Արգենտինա, Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Չիլի, Վիետնամ, Վրաստան):

Վատիկանի ամառային դպրոցն անցկացվում է երկու տարին մեկ, տևում է շուրջ մեկ ամիս և ամեն անգամ նվիրվում է աստղագիտության կարևորագույն ու հրատապ թեմաներից մեկին:
Այս տարվա գլխավոր թեման աստղակույտերի կազմավորումն ու էվոլյուցիան էր: Յուրաքանչյուր ուսանող ներկայացրել է 15-20 րոպեանոց զեկույց: Հայաստանի ներկայացուցչի զեկույցը նվիրված էր Հայաստանի հիշարժան վայրերին, Բյուրականի աստղադիտարանին և երկնքի ենթակարմիր աղբյուրների վերաբերյալ իր կատարած աշխատանքին:


Ի՞նչ «առաքելություն» ունի այսօր հայ աստղագետը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս:


«Աստղագիտությունն այնպիսի ոլորտ է, որ անընդհատ զարգանում է, ավելին, ներկա դրությամբ զարգացման ամենաբուռն փուլում է»,-մեզ հետ զրույցում ասաց Հայկ Աբրահամյանը:- Բայց մեր երկրում քիչ է վարձատրությունը և մասնագետներից շատերը մեկնում են արտասահման»: Հայկն իր ընտրած մասնագիտությունը համատեղում է երկրորդ աշխատանքի հետ, համագործակցում է միջազգային աստղագիտական ընկերությունների հետ: Լավ առաջարկի դեպքում, չի բացառում, որ լրացնի օտար երկրներում աշխատող հայ գիտնականների թիվը:

Հավելենք, որ ամառային դպրոցի ընթացքում անցկացվել են էքսկուրսիաներ` Վատիկանի թանգարաններ, Ֆլորենցիա, Գալիլեո Գալիլեյի տուն և թանգարան, Պիզայի աշտարակ, Միջերկրական ծով և տասնյակ ամրոցներ: Տեղի է ունեցել նաև հանդիպում Հռոմի Պապի հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ